Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























