Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 30-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։

ՀԱԿ-ն արդեն համապատասխան իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին:

Նշենք, որ մայիսի 31-ի կայացած ՀԱԿ վերջին հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մյուս հանրահավաքը կայանալու է հունիսին, սակայն կոնկրետ օր չէր նշել՝ նման մարտավարությունը պատճառաբանելով քաղաքական դինամիկ զարգացումներին  հետեւելու եւ ՀԱԿ կայանալիք հանրահավաքի ժամանակ դրանց ըստ արժանվույն անդրադարձ կատարելու փաստով: