Սիրիայի հյուսիս-արեւմուտքում բանակի հետեւակն ու տանկային ստորաբաժանումները նախապատրաստվում են գրոհել Թուրքիային սահմանակից Ջիսըր-էշ-Շուգուր քաղաքը: Ավելի վաղ իշխանությունները տեղեկացրել են, որ շաբաթվա սկզբում այդ քաղաքում սպանվել են 120 զինվորականներ:
Սիրայի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ զինված ուժերը սկսել են Ջիսըր-էշ-Շուգուրի «ազատագրումը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, մի քանի օրում Թուրքիա են տեղափոխվել գրեթե 3000 սիրիացիներ:




























