Գերմանիայում պարզել են ավելի քան 30 մարդու կյանք խլած աղիքային ինֆեկցիայի տարածման առավել հավանական աղբյուրը։

Այդ երկրի գյուղատնտեսության նախարար Իլզե Էյգները հայտարարել է, որ վարունգը, լոլիկն ու հազարի թերթիկները այլեւս E.coli-ի բակտերիաների հավանական տարածողներ չեն համարվում։

Նախարարի խոսքով, մասնագետները պարզել են, որ բռնկման պատճառը լոբազգիներն են։

Նշենք, որ աղիքային ինֆեկցիայի բռնկումը մայիսին սկսվել էր Գերմանիայում։

Սկզբում ենթադրվում էր, որ բակտերիաները ներթափանցել են Իսպանիայից ներկրված վարունգների միջոցով, սակայն այդ փաստը չէր հաստատվել։ Մասնագետներն այժմ կասկածում են Ստորին Սաքսոնիայում գտնվող ֆերմայում աճեցված հատիկիավոր բույսերի վրա։

Նշենք, որ Հայաստանում E.coli-ի դեպքեր չեն արձանագրվել։