Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Նման մաշկի տեր մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն արեւի տակ մնալու ժամանակին, հայտնում է med2.ru-ն։

Եւ  այսպես, արեւից պետք է զգուշանան.

- բաց գույնի մաշկով մարդիկ, ովքեր վառվում են արեւից եւ վատ արեւայրուք ստանում

- մարդիկ, ովքեր շատ պեպեններ եւ խալեր ունեն

- բաց գույնի աչքեր եւ մազեր ունեցող անձինք

- մաշկի քաղցկեղով հիվանդ հարազատներ ունեցողները

Անհանգստացնող պետք է լինի ասիմետրիկ դարձած խալը, եթե փոխվել է դրա գույնը եւ մեծացել է չափը։ Սա կարող է մելանոմայի նախանշան լինել։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մաշկաբանի։