Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուն իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նա նկատել է, որ Էրդողանը երկիրը միայնակ է կառավարում եւ ամեն բան ինքնուրույն որոշում, ինչն «ընդհանրապես ժողովրդավարական չէ»։
Քլըչդարօղլուն նաեւ Էրդողանին մեղադրել է Թուրքիան արաբական երկիր դարձնելու փորձի մեջ, հայտնում է Trend-ը։
Նրա խոսքով, Թուրքիայում իսլամիզացման վտանգ չկա։ Սակայն նրան ավելի շատ անհանգստացնում է երկրում առկա խոսքի ազատության վիճակը։ «ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայում 57 լրագրողների ազատությունից զրկելն անհանգստացնում է մեզ»,- ասել է նա։




























