Շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սենատում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արդարացումն անկարգություններին հրահրելու հարցում հիշեցնում է, որ ժողովրդավարությունը փխրուն է, եւ յուրաքանչյուր ամերիկացու պարտքն է պաշտպանել ճշմարտությունը, հաղորդում է Reuters-ը:
«Մեր պատմության այդ տխուր գլուխը հիշեցրել է մեզ, որ ժողովրդավարությունը փխրուն է»,-նշված է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սենատի որոշումից հետո՝ մի քանի ժամ անց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սետանին չի հաջողվել հավաքել բավարար քանակությամբ ձայներ Դոնալդ Թրամփի ինփիչմենթի որոշումը կայացնելու համար:
Իմփիչմենթի գործընթացը տեւել է ընդամենը հինգ օր:
Նախադեպ ստեղծվեց՝ նախկին նախագահի դատավարություն:
Ըստ Reuters-ի, 100 տեղանոց Սենատում առնվազն 17 հանրապետականներ ստիպված կլինեին միանալ 48 դեմոկրատներին եւ երկու անկախ թեկնածուներին՝ ԱՄՆ նախկին նախագահին դատապարտելու համար: Սակայն հանրապետականները սատարեցին Դոնալդ Թրամփին:
Հիշեցնենք, որ Կապիտոլիումի գրոհը տեղի էր ունեցել հունվարի 6-ին: Զոհվել էր 5 մարդ։
Կոնգրեսը, համաձայն ԱՄՆ սահմանադրության, պետք է հաստատեր նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները՝ պաշտոնապես վավերացնելով ընտրիչների քվեարկության արդյունքները։ Արդյունքներով հաղթել է Ջո Բայդենը՝ հավաքելով 306 ձայն գործող նախագահ Դոնալդ Թրամփի 232 ձայնի դիմաց, որը չի ընդունել պարտությունը։
Երկու պալատներում էլ նիստերի սկսվելուց կարճ ժամանակ անց ցուցարարները, որոնք Վաշինգտոն էին եկել Թրամփին աջակցություն հայտնելու համար, ներխուժել են շենք եւ շրջափակել այն։ Կոնգրեսի աշխատանքը դադարեցվել է, օրենսդիրները՝ էվակուացվել։ Թրամփը ցուցարարներին Վաշինգտոնում կոչ է արել խաղաղ գործել՝ չնայած ավելի վաղ ինքն էր կոչ արել գնալ կոնգրես։ Կապիտոլիումի շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ Թրամփի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ։





























