Չինաստանի իշխանությունները համարում են, որ միջազգային դաշտում ԱՄՆ-ի գործողություններն ապակառուցողական են, քանի որ դրանք խոչընդատում են կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին: Այդ մասին կիրակի հայտարարել է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանն՝ ի պատասխան Սպիտակ տան քննադատությանն Ուհանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների աշխատանքի արդյունավետության կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին տարիներին Միացյալ նահանգները ձեռնարկել են գործողություններ, որոնք ցուցաբերել են մեծ ապակառուցողական ազդեցություն ԱՀԿ-ի աշխատանքի բազմակողմանի մեխանիզմի վրա: Վաշինգտոնը ստեղծել է զգալի խոչընդոտներ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Դրանում ընդգծված է, որ Պեկինը հույս ունի, որ ԱՄՆ-ը կզբաղեցնի պատասխանատու եւ թափանցիկ դիրքորոշում, ինչպես նաեւ կձեռնարկի իրական քայլեր համավարակին հակազդելու համընդհանուր միջոցառումներն աջակցելու գործում:
Ինչպես շաբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Միացյալ Նահանգները պնդում են, որ Չինաստանը ներկայացնի տվյալներ կորոնավիրուսի տարածման մասին վարակի բռնկման առաջին իսկ օրից: Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, թե ինչ տեսքով կներկայացվեն Ուհանում ԱՀԿ-ի հետազոտության տվյալները, եւ հարցեր ունեն այն առնչությամբ, թե ինչպես են դրանք ստացվել: Վաշինգտոնը պահանջել է անկախ զեկույց, որը հիմնված կլիներ փորձագետների եզրակացությունների վրա եւ չէր ենթարկվի Չինաստանի իշխանությունների միջամտությանը:





























