Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Թի Ջեյ Դաքլոն  հրաժարական է տվել եւ հեռացվել աշխատանքից առանց աշխատավարձը պահպանելու իրավունքի Politico պարբերականի լրագրողին ուղղված սպառնալիքներից հետո, հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ Դաքլոն հայտարարել է թղթակից Թարա Փալմերիին, որը հարցրել է նրան Axios պարբերականի լրագրող Ալեքսի ՄակՔամոնդի լրագրողին, որ «կոչնչացնի» նրան՝ նշելով նաեւ նվաստացուցիչ եւ ատելության խոսքեր:

Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ կհեռացնի ցանկացած պաշտոնյանի իր վարչակազմում, որը անհարգալից վերաբերմունք կցուցաբերի մյուս գործընկերոջ նկատմամբ:

Շաբաթ Դաքլոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ իր խոսքերը «նողկանք են առաջացնում»:

«Բառերով հնարավոր չէ հաղորդել իմ ափսոսանքը, իմ ամոթն ու նողկանքն իմ վարքի համար»,-նշված է Դաքլոյի հայտարարության մեջ:

«Ես կիրառել եմ խոսքեր, որոնք ոչ մի կին չպետք է լսեր որեւէ մեկից, հատկապես իրավիճակում, երբ նա պարզապես փորձել է կատարել իր աշխատանքը: Դրանք նողկալի, անհարգալից եւ անընդունելի խոսքեր էին: Ես ցավում եմ, որ հիասթափեցրել եմ Սպիտակ տան իմ գործընկերներին եւ նախագահ Բայդենին, եւ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարությա հետ քննարկման արդյունքում այսօր երեկոյան հրաժարական եմ տվել»,-ասել է նա:

Դաքլոն նշել է, որ այդ միջադեպն իր անձը չի արտացոլում, եւ նա լի է վճռականությամբ վերառարձնելու բոլոր նրանց վստահությունը, ում հիասթափեցրել է իր անտանելի գործողությունների պատճառով: