ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սենատում արդարացումից րոպեներ անց Սենատում ելույթ է ունեցել հանրապետական Միթչ Մակքոնելը: Նրա ուղերձը պարզ էր. նախկին նախագահը չի կարող լինել Հանրապետական կուսակցության ապագան, հաղորդում է CNN-ը:
«Նախկին նախագահ Թրամփի գործողությունները, որոնք նախորդել են անկարգություններին, պարտականությունների խայտառակ չկատարում էր»,-ասել է Մաքքենոլն իր ելույթի ընթացքում:
«Ցանկացած մարդ, որը դատապարտում է նրա սարսափելի վարքը, մեղադրվում է միլիոնավոր ընտրողների վիրավորելու մեջ: Դա աբսուրդային մեղադրանք է: 74 միլիոն ամերիկացի չի ներխուժել Կապիտոլիում: Հարյուրավոր ցուցարարներ են ներխուժել: 74 միլիոն ամերիկացի չի կազմակերպել ապատեղեկատվության եւ զայրույթի արշավ, որը հրահրվել էր: Դա արել է մեկ մարդ: Միայն մեկը»,-ընդգծել է հանրապետականների առաջնորդը Սենատում:





























