Ղարաբաղյան հարցի շուրջ բարձր մակարդակի բանակցություններն արդյունավետ կլինեն, կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հուլիսի 10-ին Սլովենիայի նախագահ Դանիլո Թիրքի հետ համատեղ ասուլիսում Ալիեւը վստահություն է հայտնել, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովված կլինի»:
«Ղարաբաղյան հակամարտության արդար լուծման համար այժմ ստեղծված են լավ պայմաններ»,- հայտարարել է Ալիեւը` ընդգծելով ստատուս-քվոյի փոփոխության կարեւորությունը»:
Իր հերթին Սլովենիայի նախագահը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարութունը` անվանելով այն կարեւոր փաստաթուղթ, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները:




























