Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, որպեսզի «ամենավճռական ձեւով» իր արձագանքն արտահայտի քուրդ զինյալների կողմից գերեվարված 13 թուրքերի սպանության մասին հայտարարությանը, որը նախագահ Թայիփ Էրդողանը «կատակ» է անվանել:
Թուրքիան կիրակի օրը հայտարարել էր, որ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ժամանակ մահապատժի են ենթարկել գերիների, այդ թվում՝ թուրք զինվորականների եւ ոստիկանների: ԱՄՆ-ը հայտարարել է, որ սատարում է Թուրքիային եւ դատապարտում է սպանությունները, եթե հաստատվի, որ պատասխանատվությունը ՔԱԿ-ն է կրում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նաեւ դժգոհել է «այն երկրների լռությունից, որոնք հայտարարում են ահաբեկչության դեմ իրենց պայքարի մասին»:





























