Իրանի ընդդիմությունը հունիսի 12-ին հանրահավաք կանցկացնի` կապված 2009թ հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ տարելիցի հետ, այս մասին հաղորդել է իրանական ընդդիմադիր «Kaleme» կայքը:
Իրանում բարեփոխիչների ճամբարը ներկայացնող երիտասարդները հանդես են եկել կոչով եւ խրախուսել մարդկանց ակտիվ մասնակցությունը «խաղաղ» հանրահավաքին:
Նախագահի նախկին թեկնածուն իր բողոքն է արտահայտել 2009թ հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Այդ ժամանակ բարեփոխիչների թեկնածու Միր Հուսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին ասել էին, որ Իրանում ընտրությունները կեղծվել են: Ընտրություններից հետո Իրանում սկսված բողոքի ակցիաները, ականատեսների կարծիքով, անցել են այն մակարդակով, ինչ 1979թ իսլամանական հեղափոխությունը: Ձերբակալվել են հարյուրավոր քաղաքական ակտիվիստներ, սպանվել են տասնյակ մարդիկ:




























