ԱՄՆ բանակը մտադիր է մինչեւ 2023 թվականը լազերներ տեղակայել առաջավոր բազաների պաշտպանության համար, հաղորդում է National Interest-ը:
Պոտենցիալ ապագա հակառակորդները, հավանաբար, սպառնալիքների ավելի լայն շրջանակ կունենան, ներառյալ՝ ԱԹՍ-ներ, թեւավոր հրթիռներ, հրետանի կամ FOB հարձակման համար զենքի այլ տեսակներ:
Այդպիսով, զինանոցում լազերների ավելացումը կօգնի ամերիկացի զինվորներին արագ ոչնչացնել թշնամու սպառնալիքները՝ դրանք այրելով երկնքում մեկ վայրկյանում:
Բանակը մտադիր է լազերներ թողարկել մինչեւ 2023 թվականը առաջավոր բազաների պաշտպանության համար: Այսօր առաջավոր օպերացիոն բազաներում զինվորներն օգտագործում են համակարգ Counter Rocket, Artillery, Mortar (C-RAM) անվան ներքո, որպեսզի պատասխանեն թշնամական կրակին, օրինակ, ականանետային արկերով:
2008 թվականին Boeing’s Avenger լազերային զենքը հաջողությամբ ոչնչացրել է անօդաչուն Ուայթ-Սենդս հրթիռային հրաձգարանում:




























