Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ժողովրդի մոտ նույն ցնծությունը կլինի, որ եղավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ժողովրդեի մոտ կարթնանա ինչ-որ լավատեսություն ապագայի նկատմամբ: Ապագա իշխանությունից է կախված, թե ինքն ինչ քայլեր կանի: Այն քայլերը, որոնք պետք է անես, արդյունքը միանգամից չի երեւալու: Բայց մարդիկ եթե հավատ ունենան ապագայի նկատմամբ, իրենք համաձայն կլինեն մի քիչ էլ սպասել, մինչեւ այդ ծրագրերն իրականանան:
Բայց ես հիմա վախենում եմ, որ եթե սահմանները բացեն շատ-շատ մարդ է գնալու:
Մարդիկ շուտ են ոգեւորվում, բայց եթե դրան հետեւց չկա աշխատանք։, այդ ոգեւորությունը շատ շուտ մարում է: Իսկ այս դեպքում ոչ միայն չկար աշխատանք։, այլ երկիրը հասցվեց կործանման եզրին»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանափոխության սահմանադրական ճանապարհին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Սահմանադրական ճանապահը, որ նշում են, նկատի ունեն, որ բռնի մեթոդներ պետք է չլինեն: Էդ սահմանադրականի լուֆտը էնքան մեծ է, որ արանքում ինչ ասես տեղավորվում է»:
Դիտարկմանը, թե ուժային կառույցները իշխանությունների ձեռքին են, նա նկատեց. «Ժողովրդի ցասման դեմ ոչ մի ուժ չկա: Աշխարհում ատոմային ռուբից ավելի ուժեղ ժողովրդի միասնական կամքն է»:











