Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում հրավիրած մեծ հանրահավաքին ընդառաջ, սկսել է նախաձեռնություն, որի շրջանակում մշակութային, հասարակական, քաղաքական գործիչները հանդես են գալիս առանձին տեսաուղերձներով,  որում կոչ են անում քաղաքացիներին անպայման մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

Այսօր նման տեսաուղերձերով հանդես եկել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։