Խոսքերն անօգուտ են, այս անգամ ԱՄՆ-ն պարզապես պետք է գործի, եթե նրանք գործեն, մենք եւս կգործենք: Այս մասին, IRNA գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Մենք շատ խոսքեր եւ խոստումներ ենք լսել, որոնք խախտվել են: Այս անգամ պետք է միայն գործել, եւ Իրանը չի բավարարվի խոսքերով ու խոստումներով»,-ասել է նա: