Արգենտինացի գիտնականները կլոնավորված հորթի մեջ երկու մարդկային գեն են ներդրել: Արդյունքում հորթից ծնվելու է կով, որը մարդու կաթից ոչնչով չտարբերվող կաթ կտա, հաղորդում է MIGnews.com-ը:
Հրաշք-կովին անվանել են Ռոզիտան ISA: Մարդկային երկու գեների ներդրման արդյունքում կովի կաթում կստեղծվի երկու տեսակ պրոտեին, որը կարելիէ գտնել մարդկային կաթում եւ որոնք կարեւոր են նորածին երեխաներին կերակրելու համար:
Կաթում լիզոցին եւ լակտոֆերին է պարունակում, որը մեծացնում է վիրուսների դեմ նորածինների իմունիտետը եւ պաշտպանությունը:
Ռոզիտան ծնվել է ապրիլի 6-ին եւ գիտնականները դեռ պետք է եւս 2 տարի սպասեն, որպեսզի կովն սկսի կաթ տալ: Միայն դրանից հետո նրանք կարող են վստահանալ, որ իրենց հույսներն արդարացել են:




























