Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը հայց է ներկայացրել Փարիզի դատարան` ընդդեմ ՆԱՏՕ-ի կողմից կատարված ռազմական հանցագործությունների, մասնավորապես, իր հարազատների սպանության համար:
Ինչպես հաղորդում է RBC-ն, այս անգամ բողոքն ուղղված է ոչ միայն Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի, այլեւ Ֆրանսիայի բանակի զինվորականների եւ այդ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ:
Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել Մուամար Քադաֆիի կրտսեր որդու` Սեյֆ ալ-Արաբի եւ Լիբիայի առաջնորդի 3 թոռների սպանության մեղավորներին, որոնց մեջ եղել է նաեւ իր որդին:
Նշենք, որ դա Աիշա Քադաֆիի արդեն երկրորդ հայցն է` կապված Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հետ:



























