Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Iberia ավիաընկերության Մադրիդ-Ֆրանկֆուրտ չվերթը կատարող օդանավում։
Անձնակազմը ստիպված է եղել վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք եւ իշխանություններին հանձնել թռիչքի ժամանակ մերկացած ուղեւորին։
«Անձնակազմը փորձել է ազդել տղամարդու վրա, սակայն նա ագրեսիվ է դարձել, եւ փակվել զուգարանում։ Այդ ժամանակ էլ օդաչուն որոշում է կայացրել Մադրիդ վերադառնալ»,- լրատվամիջոցներին պատմել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Չի հաղորդվում, թե կարգազանց ուղեւորի հանդեպ ինչ միջոցներ են կիրառվել։




























