ICQ ակնթարթային տեղեկությունների ծառայությունը դադարել է աշխատել հունիսի 11-ի կեսգիշերից: Ամբողջ աշխարհում ICQ-ի օգտագործողները զրկվել են հաղորդագրություններ ուղարկելու եւ ստանալու հնարավորությունից:

Ինչպես Lenta.ru-ին հայտնել են Mail.Ru Group-ի մամուլի ծառայությունից, ICQ-ի աշխատանքը խափանվել է պլանային տեխնիկական աշխատանքների պատճառով, որոնք իրականացվել են Երեւանի ժամանակով գիշերվա 01:10-ից մինչեւ 02:50-ը:

Աշխատանքների նպատակը եղել է ICQ-ի սերվերային ենթակառուցվածքի բարելավումը: Նշվել է, որ այդ բարելավումից հետո, կբարձրանա անտիսպամի որակը:

Նշենք, որ Mail.ru Group-ը ICQ-ն գնել է 2010-ի ապրիլին: