ԱՄՆ Միսսուրի նահանգում Ջոփլին քաղաքում ավերիչ տորնադոյի զոհերի թիվը հասել է 151-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:

Մայիսի սկզբին տեղի ունեցած աղետին զոհ էր գնացել քաղաքի 100 բնակից, սակայն վերջին շաբաթներին փրկարարները փլատակների տակից հայտնաբերել են նոր դիակներ: Բացի այդ, հիվանդանոցներում վնասվածքներից մահացել է ավելի քան 10 մարդ:

Մայիսին ԱՄՆ-ի Օքլոհոմա, Արքանզաս եւ Քանզաս նահանգներում տորնադոներին զոհ է գնացել 16 մարդ:

Տորնադոյի տեսակադրերը (մայիսի 24)

Видеокадры торнадо (24.05.2011).