Հունաստանը Թուրքիային բողոք է հայտնել Էգեյան ծովում հետազոտական նավ տեղակայելու պատճառով՝ դա «ոչ անհրաժեշտ» քայլ անվանելով, քանի որ ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցները փորձում են բանակցությունները վերսկսել, փոխանցում է AP-ն:

Թուրքիայի ՌԾՈՒ հաղորդագրության մեջ նշված է, որ «Cesme» հետազոտական նավը փետրվարի 18-ից մարտի 2-ը ջրագրական հետազոտություններ է անցկացնելու միջազգային ջրերում, որտեղ երկու կողմերը պոտենցիալ շահեր ունեն:

«Սա ոչ անհրաժեշտ քայլ է, որը չի նպաստում դրական տրամադրություններին»,- լրագրողներին ասել է հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Խրիստոս Տարանտիլիսը:

Հունաստանի ԱԳ նախարարությունը բանավոր բողոք է ուղարկել՝ հավելելով, որ NAVTEX-ի, այսպես կոչված, հանձնարարականներն անօրինական են:

Հնգամյա դադարից եւ ամիսներ տեւած լարվածությունից հետո անցյալ տարի Հունաստանի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք հունվարի 23-ին հանդիպել էին Անկարայում՝ քննարկելու ծովային գոտիների սահմանազատումը:

Ստամբուլում հանդիպումն ավարտվել էր մի քանի ժամ անց, եւ երկու կողմերը, որոնք տարաձայնություններ ունեն մի շարք վաղեմի հարցերով, ներառյալ իրենց մայրցամաքային շելֆերի երկարությունը, համաձայնվել էին կրկին հանդիպել Աթենքում:

Աթենքը հրավեր է ուղարկել Անկարային մարտի սկզբին՝ եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի նախաշեմին վերսկսելու բանակցությունները, եւ սպասում է Թուրքիայի արձագանքին, լրագրողներին ասել է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապայոանուն: