NEWS.am-ը  հատված է ներկայացնում Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի/Կիպրոսի հարցերով տնօրեն Հյու Փոուփի հոդվածից, որը հրապարկվել է թուրքական Today’s Zaman-ում:

«Նոր քաղաքներ, արագընթաց գնացքներ, կախովի կամուրջներ, օդանավակայաններ, «խելահեղ» մեծությամբ ջրանցք, iPads բոլորի համար. հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը գալիք մեծ ժամանակների մասին խոստումների պակաս չունի:

Ներքին եւ արտաքին  քաղաքականության վիճելի հարցերի լուծումը, սակայն, այն խնդիրների ցանկում է, որոնք «պետք է իրականացվեն ընտրություններից հետո»:

Ուստի, հիմնվելով Թուրքիայի մասին Միջազգային ճգնաժամային խմբի հաղորդագրությունների վրա, ներկայացնում ենք այն 10 կարեւոր դիվանագիտական եւ քաղաքական խնդիրները, որին, մեր կարծիքով, վճռականորեն պետք է ձառնամուխ լինի թուրքական նոր կառավարությունը:

Պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: 2009թ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված  հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները լիակատար ձախողման եզրին են թուրքական նախապայմանների պատճառով, ըստ որոնց Հայաստանը առաջին հերթին պետք է դուրս գա  Լեռնային Ղարաբաղի շուրջ  մի քանի օկուպացված ադրբեջանական տարածքներից:

Այդ պահից ի վեր ավելի շատ են զինված միջադեպերը: Ռազմական բյուջեի կտրուկ աճը եւ ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության սպառնալիք են ներկայացնում, ինչի մասին վերջերս նախազգուշացրել էր ՄՃԽ-ն` «Կանխել պատերազմը» հոդվածում:

Չստացված արձանագրությունների նկատմամբ հիասթափությունը մեծացնում է Հայաստանում անհաշտությունը, սակայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը:  Թուրքական նոր կառավարությունը պետք է օգտվի ցանկացած ճեղքումից`  Հայաստանի հետ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստելու մասին արձանագրություններն իրականացնելու ճանպարհները գտնելու համար»: