Եվրամիությունը մտադիր է մարտին, հնարավոր է ԵՄ գագաթաժողովի նախաշեմին, պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների նկատմամբ:

«Ես ակնկալում եմ, որ մինչեւ մարտին կայանալիք ԵՄ գագաթաժողովը լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվեն»,- Reuters-ին ասել է ԵՄ բարձրաստիճան մի դիվանագետ՝ նկատի ունենալով մարտի 25-26-ը ԵՄ 27 առաջնորդների հանդիպումը Բրյուսելում: ԵՄ արտաքին գործերի նախարարները հանդիպում են մարտի 22-ին:

ԵՄ դեսպանների հանդիպումը լայն աջակցություն է ցուցաբերել պատժամիջոցներին, երկրները, այդ թվում՝ Շվեդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոչ են արել արգելել ուղեւորությունները եւ սառեցնել ակտիվները։

«Պատժամիջոցները պետք է հնարավորինս արագ կիրառվեն, հակառակ դեպքում դրանց ազդեցությունը կթուլանա»,- ասել է ԵՄ երկրորդ բարձրաստիճան դիվանագետը: