Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Թբիլիսի կատարած այցելության ընթացքում այսօր` հունիսի 11-ին այցելել է Հայ գրողների եւ հասարական գործիչների պանթեոն, որտեղ ծաղկեպսակ է դրել նշանավոր հայ գրող, վիպասան ու հրապարակախոս Րաֆֆիի գերեզմանաքարին, Թբիլիսիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Գարեգին Բ-ն, խոսելով Վրաստան կատարած այցելության մասին, նշել է, որ ինքն այստեղ է` քննարկելու եւ լուծումներ որոնելու այն բոլոր հարցերին ու խնդիրներին, որոնք տասնամյակներ, մասնավորապես եկեղեցական ոլորտից ներս հուզում եւ մտահոգում են մարդկանց:
«Մենք ուրախ ենք մեր այցի համար Վրաստան, Թբիլիսի եւ փառք ենք տալիս Աստծոն, որ այս անգամ առիթ եւ հնարավորություն կունենաք մեր հոգեւոր եղբոր` Իլյա Երկրորդ պատրիարքի հետ մեկնելու Ջավախք, մեր օրհնությունը տանելու Ջավախքի մեր զավակներին»,-նշել է հայոց կաթողիկոսը:




























