Ապստամբ Լիբիայից շուրջ 700 էմիգրանտներ երեք նավակներով այսօր` հունիսի 11-ին հասել են իտալական Լամպեդուզա կղզի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Ansa գործակալությունը:

Նոր ժամանածների շարքում (թվով 667 մարդ) շատ կանայք ու երեխաներ կան: Նրանք բոլորը տեղավորվել են կղզում գտնվող էմիգրանտների ընդունման կենտրոնում: