Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավելի վաղ կայացել է ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Նախարարներն առարկայնորեն քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ շեշտը դնելով Իդլիբում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման համար համատեղ ջանքերի ավելացման վրա:
«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաեւ նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային եւ երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:





























