Ադրբեջանը կհամագործակցի այն քաղաքական ուժի հետ, որին Թուրքիայի ժողովուրդը վստահություն կհայտնի հունիսի 12-ին տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ: «Ադրբեջանը հարգանքով է վերաբերում Թուրքիայի ժողովրդի ընտրությանը, եւ պատրաստ է համագործակցել այն կողմի հետ, որը կհաղթի խորհրդարանական ընտրություններում»,-իր հարցազրույցում ասել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Բահար Մուրադովան:
«Հաճախ մեզ մեղադրում են այն բանում, որ չենք աջակցում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: Մեր կուսակցությունը հանդիսանում է իշխող կուսակցություն Ադրբեջանում, իսկ «Արդարություն եւ զարգացումը»` Թուրքիայում: Այդ կուսակցության հետ մենք ունենք պաշտոնական կապեր, մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել:
Մենք մեր հայտարարություններում հայտնել ենք ակտիվ համագործակցության մասին Թուրքիայի իշխող կուսակցության հետ: Սակայն կառուցելով այդ հարաբերությունները` մենք մտադիր չենք խառնվել Թուրքիայի ներքին գործերին: Այդ պատճառով էլ ընտրություններին մասնակցող թուրքական որոշ կուսակցությունների կողմից մեր հասցեին ուղղված մեղադրանքներն արդարացված չեն»,-ասել է Մուրադովան:




























