Նախընտրական շրջանում փորձելու են ԱՊՊԱ-ն շահարկել թե այս, թե այն կողմից: Նման մտահոգություն հայտնեց «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը` լրագրողների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, սակայն, նման շահարկումները ոչ տնտեսական, ոչ իրավական հիմքեր չունեն; Մասնավորապես` որեւէ ապահովագրական ընկերություն գերշահույթ չի ստանում, ուստի խոսք գնալ չի կարող իբր ժողովրդի փողերը հավաքելու եւ վայելելու մասին:

Գ. Գրիգորյանի տեղեկացմամբ` ապահովագրական գործունեությունը նաեւ ծախսատար է: Օրինակ` վարձակալվել են նոր տարածքներ, 15 տոկոս միջնորդավճար տրվում է վաճառող գործականերին, աշխատանքի են ընդունվել բազմաթիվ անձինք` հայտերի սպասարկման,  թեժ գծի սպասարկման եւ այլն:

Գ. Գրիգորյանը հավաստիացրեց, որ ապահովագրական ընկերությունները ապաքաղաքականացված են, եւ իշխանական կառույցները նրանց ներուժը (տեղեկատվական բազան) նույնպես օգտագործել չեն կարող: