Բայդենի վարչակազմը հետ է կանչել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին հայտարարությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլզը նախագահ Ջո Բայդենի անունից նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որում նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «սույնով հետ է կանչում» Թրամփի վարչակազմի երեք նամակները Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին Միացյալ Նահանգները հանել էր Համատեղ գերծողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրից՝ Իրանին մեղադրելով լուրջ խախտումների մեջ:
Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է վերադառնալ համաձայնագրին, իսկ հինգշաբթի Պետքարտուղարությունից հայտարարել էին, որ ԱՄՆ-ն կընդունի Եվրամիության հրավերը մասնակցելու նախնական համաձայնագրի մասնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ մյուս երկրների հետ հանդիպմանը:





























