Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 11-ին հանդիպել են ոչ ֆորմալ մթնոլորտում:

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի գրասենյակը, կողմերը քննարկել են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը:

Բացի այդ, Մեդվեդեւն ու Պուտինը միասին սպորտով են զբաղվել: Նրանք հեծանիվ են քշել ու փետրագնդակ խաղացել: