Համեմատած ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների` ապահովագրական ընկերությունները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շատ ավելի հաճախակի են պատժամիջոցների ենթարկվում, քան բանկերը, գրավատները, վարկային կազմակերպությունները:
NEWS.am-ը «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է դրա պատճառը: Նրա պարզաբանմամբ, ապահովագրական ընկերությունները 4-5 տարի է` ինչ անցել են ԿԲ վերահսկողության տակ, դեռեւս չկան ձեւավորված ավանդույթներ:
«Որոշ նորմատիվներ ԿԲ-ն ընդունել է մինչեւ ԱՊՊԱ-ի ներդրումը: Ասացինք` եթե ԱՊՊԱ-ն ներդրվի` այդ նորմատիվները խախտվելու են:
Պատասխանեցին`կտեսնենք, բայց տուգանում են: Չի նշանակում, որ եթե խիստ վերաբերեն` կկործանվենք: Ընդհակառակը` դա կբերի կոնստրուկտիվ դիալոգի վերահսկողի եւ շուկայի խաղորդների միջեւ»,- ասա Գ Գրիգորյանը:
«Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրենն ասաց, որ մինչեւ շուկա մտնելը ուսումնասիրություն են պատվիրել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը, ու վերջիններս նշել են, որ հայկական ապահովագրական շուկայի դրական գործոններից մեկը ուժեղ Կենտրոնական բանկի առկայությունն է:




























