Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ նորվեգական Clean Energy Invest ընկերության միջեւ կնքված համաձայնագրով Աջարիայի Աչարիսցկալի գետի վրա ՀԷԿ կկառուցվի։ Համաձայնագիրը ստորագրել են նախարար Ալեքսանդր Խետագուրին եւ նորվեգական ընկերության տնօրեն Ռագնար Զոհարդը:
Ներդրումների չափը կկազմի 660 մլն դոլար:
Կառուցվելիք ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 300 մեգավատտ, իսկ տարեկան արտադրողականությունը՝ 1200 միլիոն կիլովատտ էլեկտրաէներգիա:




























