Փետրվարի 20-ի հանրահավաքը տարբերվելու է իր էներգիայով, մարդաշատությամբ, հասարակության մոբիլիզացիոն ռեսուրսի ցուցադրությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Մենք գործ ունենք մի տեսակի հետ, որին դժվար է մարդ անվանել: Հանրային ճնշման բարձրացումը իր հետեւից բերելու է հասարակության նորանոր շերտերի միացում: Գիտեք, որ հասարակությունը սիրում է միանալ հաղթող գործընթացի: Այսօր իշխանության կողմնակից ներկայացող մարդիկ իշխնափոխությունից հետո առաջինն են բարձրաձայն հայհոյելու այսօրվա իշխանություններին: Դա նույն ժողովուրդն է, որ գնում քվեարկում էր ըստ իշխանության ցանկության, այն ժողովուրդն է, որը երբեք չի ըմբոստացել: Ցանկացած հասարակության մեջ պայքարող տեսակը քիչ տոկոս է կազմում»,-ասաց նա: