Իրանի Պաշտպանության նախարար Ահմադ Վահիբին այսօր` հունիսի 11-ին սպառնացել է «ջախջախիչ հարված» հասցնել բոլոր նրաnց, ովքեր կգրոհեն այդ երկրի նկատմամբ: Միաժամանակ Վահիբին կասկած է հայտնել առ այն, թե նման գրոհը հնարավոր է: «Մեր թշնամիներն այլեւս համարձակություն չունեն Իրանին սպառնալու համար: Նախկինում նրանք դա մեկ անգամ չէ, որ արել են, սակայն հասկացել են, որ իրենց սպառնալիքները հեռու են իրականությունից»,-նշել է Վահիբին:
Նա միաժամանակ ընդգծել է, որ օդային հարձակման դեպքում Իրանն ունի բավարար հակաօդային պաշտպանության համակարգ, որն ի վիճակի կլինի հակազդել ցանկացած հարձակման:
Այս տարվա ապրիլին Իրանը «ցամաք-օդ» տիպի «Սաիդ-2» հրթիռի փորձարկում է իրականացրել: Իրանական զինվորականներն այդ ժամանակ հայտնեցին, որ այդ հեռահար հրթիռի արդյունավետությունը շատ ավելի մեծ է նախկին մոդիֆիկացիայից:




























