ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ փետրվարի 19-ին, տեսահանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․-ի  ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծվել են 2021թ․ անելիքները։

«2021թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները եւ կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսահանդիպում ունեցավ...

Опубликовано ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Пятница, 19 февраля 2021 г.