Էրեբունի եւ Նուբարաշենի վարչական շրջանների խմելու ջրից թունավորված բնակիչներից այժմ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում երկու հիվանդ. նրանցից մեկը մանկահասակ երեխա է, մյուսը` տարեց կին: Այս մասին հունիսի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը եւ հավելեց, որ նրանք հիվանդանոցից դուրս կգրվեն երկու օրից: «Նրանց առողջական վիճակը կայուն է: Ոչ մի վտանգ չկա»,- նշեց համաճարակաբանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններից 56 բնակիչներ ընդունվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, բարձ ջերմություն գանգատներով: Թունավորման պատճառը խմելու ջուրն էր եղել։




























