Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը` հաղթահարելով 53 հազար դոլարի շեմը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Binance բորսայում բիթքոինի գինն աճել է 2,06 տոկոսով՝ հասնելով 53 179,88 դոլարի: Ավելի վաղ կրիպտոարժույթը թանկացել է ՝ կազմելով 53 217,13 դոլար: Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն այժմ թանկացել է 2,7 տոկոսով՝ հասնելով 53 228,4 դոլարի: