NEWS.am –ը  զգալի կրճատումներով ներկայացնում է Ynet  պորտալում հրապարակված Ավիել Մագնեզի հոդվածը.

«Ողջ Թուրքիայի տարածքում ավելի քան 10 000 հրեաների քվերակությունը, որոնց թիվը տասնյակ միլիոնավոր ընտրողների համեմատ (99,8%-ը` մահմեդական)  աննշան է, հետաքրքրություն է առաջացնում  թուրք-իսրայելական սրված հարաբերությունների ֆոնին:

Գրեթե յուրաքանչյուր նախընտրական հանրահավաքի ժամանակ երկու հիմնական թեկնածուները` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ղեկավարող, գործող վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն անդրադառնում էին թուրք-իսրայելական հարաբերություններն եւ  Ազատության տորմիղի միջադեպին` մեղադրելով իսրայելական կողմին:

Այս ամենի պարագայում հետաքրքիր է, թե ինչպես են քվեարկելու Թուրքիայի հրեաները:

«Յուրաքանչյուրը գիտի ում օգտին եւ ինչի համար քվեարկել:  Հրեական համայնքի համար քաղաքականությամբ զբաղվելն իմաստ չունի»:  Ընդամենն այսպիսի կարճ մեկնաբանություն է արել Թուրքիայի հրեական համայնքի ռաբբի Իսահակ Հալեվան Ynet-ին` խորհրդանշելով հրեաների դիրքորոշումը ընտրությունների նախօրեին:

«Հրեաները քաղաքական մարմին չունեն, նրանք ունեն ռաբբինություն  եւ վերջ: Նրանց ղեկավարությունը քաղաքական չէ եւ պարզ է, որ չեն ցանկանա հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք կարող են վտանգ ներկայացնել հրեական համայքնի համար»,– ասել է Ստամբուլի հայտնի բնակիչ Դենիս Օզլուն:

Ստամուլաբնակ հրեա Ջեքի Էյնջելն էլ ասել է, թե  թուրքական հրեաների մեծ մասը քվերակելու են հօգուտ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության, ինչպես ցանկացած ընտրությունների ժամանակ:  Սակայն Թուրքիայում, ըստ նրա,  կայուն տնտեսական իրավիճակը հանգեցրել է նրան, որ հրեաներն սկսել են աջակցել Էրդողանի կուսակցությանը»: