Ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քաղաքի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա Շարժման շտաբը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կքննարկեն այս իշխանություններին հեռացնելու հարցն ու Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրները։ Նա մի քանի օր ժամը 17։00-19։00-ը այցելում էր Ազատութան հրապարակում, հանդիպում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին խոստացել էր, որ փետրվարի 20-ին լինելու է մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով:











