Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այս տարեվերջին կմեկնի Ադրբեջան, հաղորդում է իրանական  ISNA գործակալությունը:

Լարիջանիի այցը կանցկացվի իրանա-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման շրջանակում եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հրավերով:

Բաքվում Լարիջանին կհանդիպի Ասադովի, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի  եւ պաշտոնատար այլ անձանց հետ: