F-15 տեսակի երկու կործանիչներ բռնել են ոչ մեծ քաղաքացիական ինքնաթիռին, որը մոտենում էր ԱՄՆ նախագահի Քեմփ Դեյվիդի նստավայրին, որտեղ նախագահն ընթացիկ հանգստյան օերերն է անցկացնում ընտանիքի հետ:
Beechcraft Bonanza –ի օդաչուն չի արձագանքել երկրի հարցումներին, ուստի նստավայրից մոտ 8կմ հեռավարության վրա «հանդիպել է» կործանիչներին, որոնց ուղեկցությամբ բարեհաջող վայրէջք է կատարել Հեյգերսթաունում, գրում է Lenta.ru-ն:
Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական պաշտպանության հրամանատարությունում (NORAD) ընդգծել են, որ նախագահի եւ նրա ընտանիքի համար սպառնալիք չի ծագել: Ինքնաթիռը բռնագրավել են «նախազգուշական նկատառումներով»:




























