Իսրայելի Կենտրոնական բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերը հայտարարել է, որ հավակնում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնին, որը թափուր է Դոմինիկ Ստրոս-Կանի հրաժարականից հետո:
Բացի Ֆիշերից, այդ պաշտոնին հավակնում են նաեւ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը եւ Մեքասիկայի Կենտրոնական բանկի ղեկավար Ագուստին Կարստենսը, գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՀ նոր ղեկավարը պետք է ընտրվի մինչեւ հունիսի վերջ, եւ հենց Լագարդն է համարվում ֆավորիտը:
Ավելի վաղ Ղազախստանի ԿԲ նախագահ Գրիգորի Մարչենկոն հայտարարել էր ԱՄՀ ղեկավարի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու իր մտադրության մասին: Նրա խոսքով` Լագարդի նշանակումը որոշված է:




























