Պատմության մեջ առաջին անգամ գնչուներն ընդունելության են արժանացել Հռոմի Պապի կողմից:
Հանդիպմանը Բենեդիկտոս XVI-ը դատապարտել է այն հետապնդումները, որոնց ենթարկվել են գնչուները հարյուրամյակների ընթացքում, այդ թվում` նացիստների կողմից: Նա ընդունել է, որ «նաեւ ներկայիս հասարակության մեջ լուրջ խնդիրներ կան գնչուների հետ հարաբերությունների, նրանց նկատմամբ կանխակալ եւ մեղադրական վերաբերմունքի առումով»: Այդպիսով Հռոմի Պապա հիշեցրել է վերջերս Ֆրանսիայից գնչուների վտարման պատմության մասին, գրում է Rosbalt-ը:
Հանդիպմանը միգրանտների եւ փախստականների հարցերով զբաղվող արքեպիսկոպոս Անտոնիո Մարիա Վելյոն պատմել է այն գործողությունենրի մասին, որոնք ձեռնարկվում են Կաթոլիկ եկեղեցու կողմից գնչուների ինեգրման ուղղությամբ: Նա հիշատակել է Վատիկանի առաջին պաշտոնական փաստաթուղթը` նվիրված գնչուների կյանքի ուսումնասիրմանը, որը լույս է տեսել 2005 թ-ին:




























