Աթաշեհիր քաղաքում «Ազգայնական շարժում» կուսակցության հասարակայնության հետ կապերի բյուրոն հարձակման է ենթարկվել, հաղրդում է DHA գործակալույունը:

Բյուրոյի շենքի վրա մի քանի մոլոտովյան կոկտեյլներ են նետել, շենքի մի մասն այրվել է: Գրոհի փաստով հետաքննություն է սկսվել:

Նշենք, որ Թուրքիայում այսօր անցկացվում են Ազգային մեծ ժողովի ընտրություններ

Թուրքիայի 32 նահանգներում քվեարակությունն սկսվում է ժամը 07:00-ին եւ ավարտվում 16:00-ին, իսկ մնացած նահանգներում` ժամը 08:00-ից մինչեւ 16:00-ն:

Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 50 մլն 189 հազ. 930  քաղաքացի:

Թուրքիայի խորհրդարանի 550 տեղի համար պայքարում են 15 կուսակցություն եւ անկախ պատգամավորներ: Թեկնածուների ընդհանուր թիվը 7 հազ. 660 է, որից 203-ը`անկախ պատգամավորներ են:

Տարբեր հետազոտությունների համաձայն`  խորհրդարան մուտք գործելու հնարավորություն ունեն միայն  «Արդարություն եւ զրագացում», Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, ինչպես նաեւ քրդական «Խաղաղություն եւ դեմոկրատիա» կուսակցությունը, որը ներկայացված է անկախ թեկնածուներով: