ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչները  չեն մասնակցել Սիրիայի հարցով բանաձեւի  քննարկմանը:

«Ռուսաստանն ու Չինաստանը հարկ չեն համարել ներկայանալ: Սա բավականին հստակ ուղերձ է: Սիրական իշխանությունները կրակում են ամբոխի վրա, իսկ նրանց համար միեւնույն է»,- Reuters –ին ասել է ՄԱԿ-ի գրասենյակի դիվանագետներից մեկը, ով ցանկացել է անունը չհրապարկել:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, թե  Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայի նկատմամբ ցանկացած բանաձեւի դեմ, քանի որ այդ երկում իրավիճակը խաղաղությանն ու անվտանգությանը չի սպառնում: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով` Սիրիայում իրավիճակը պետք է կարգավորվի հենց սիրիացիների ջանքերով:

Սիրիայում հակակառավարական ցույցերը բռնությամբ ճնշելը դատապարտող բանաձեի նախաձեռնողները Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Պորտուգալիան են: ԱՄՆ-ը չի մասնակցել բանաձեւի մշակմանը, սակայն  հայտնել է իր աջակցությունը: