Հունիսի 12-ին ռազմական գործողությունենրի շրջանակում սիրիական բանակը մտել է Ջիսր էլ Շուղուր քաղաք, որտեղ գրոհայինները հաշվեհարդար էին տեսել 120 իրավապահների նկատմամբ: Քաղաքի ծայրամասի գրոհը, որտեղ ամրացել են գրոհայինները, սկսվել է հունիսի  10-ին:

Ավելի վաղ սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հայտնել էին  քաղաքը եւ նրա մերձակայքը մի քանի հարյուր զինված գրոհայինների կողմից գրավելու մասին: Հարձակվողները սպանել էին 120 զինծառայողների, ոստիկանների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների, այրել եւ ավերել էին պետական հաստատությունների շենքեր:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ, մարդկանց սարսափեցնելու համար գրոհայինները սպանվածների մի մասի մարմինները թողել էին քաղաքի փողոցներում, մյուս մասինը` նետել Ալ Ասիա գետը: