Թուրքիայի Անթալիա նահանգի Դոշեմեալթը շրջանի 64-ամյա բնակիչ Այշե Աքընը քվեարկած ծրարը տուփի մեջ գցելուց հետո սրտի կաթվածից մահացել:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Այշե Աքընը թիվ 1059 ընտրատեղամաս էր եկել բարեկամի հետ: Նա քվեարկել է, որից հետո ստորագրելու համար քայլել է հանձնաժողովի անդամների կողմ, սակայն ուշագնաց է եղել եւ ընկել:
Դեպքի վայր հասած բժիշկներն արձանագրել են, որ Այշե Աքընը մահացել է սրտի կաթվածից:
Նշենք, որ այսօր` հունիսի 12-ին, Թուրքիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ:




























