Իրանն ուսումնասիրում է միջուկային գործարքի մասնակիցների եւ ԱՄՆ-ի միջեւ ոչ ֆորմալ հանդիպման մասին ԵՄ առաջարկը: Այդ մասին շաբաթ երեկոյան հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուսումնասիրում ենք ԵՄ դիվաագիտության ղեկավար Ժոզեփ Բորելի առաջարկը «4 + 1» ձեւաչափում (ՌԴ, Չինաստան, ԳԴՀ, Բրիտանիա եւ Ֆրանսիա) ԱՄՆ-ի եւ Իրանի հետ ոչ պաշտոնական հանդիպոմ անցկացնելու մասին: Սակայն մենք համարում ենք, որ միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձի համար հանդիպումներ չեն պահանջվում, միասնական մեթոդը պատժամիջոցների չեղարկումն է»,-ասել է Արաքչին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում հայտարարվել էր, որ այդ չորս երկրները հետաքրքրված են Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցություններում: Ընդ որում՝ նրանք ընդհանուր հետաքրքրվածություն են արտահայտել անվտանգության հարցում եւ երաշխիքներում, որ Իրանը երբեք չի կարողանա ստեղծել միջուկային զենք: Բացի այդ, եվրաեռյակն ու ԱՄՆ-ը միտված են, որ Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ում իր պարտավորությունների պահպանմանը:





























